Թուրքիայի հյուսիսում՝ Ամասրայի ածխահանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի, հայտնում է Interfax-ը՝ հղում անելով Associated Press-ին։
Ուրբաթ օրը տեղի ունեցած պայթյունի պահին գետնի տակ է գտնվել 110 մարդ։ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ 58 մարդու հաջողվել է փրկել։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի հյուսիսում գտնվող հանքահորում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով երկու մարդ զոհվել է, 20-ը վիրավորվել։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ չեղարկում է ծրագրված այցը Դիարբեքիր և մեկնելու է Ամասրա։