Թուրքական Գազիանթեփ քաղաքում ուսանողական ավտոբուսը վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է, 12-ը՝ վիրավորվել: Այս մասին հայտնում է Haberturk-ը:
«Գազիանթեփից ստացված տեղեկատվության համաձայն՝ ուսանողական ավտոբուսը բախվել է մեքենային։ Նախնական տվյալներով՝ մեկ մարդ զոհվել է տեղում, իսկ 12 մարդ տուժել: Նրանց թվում հիմնականում օտարերկրյա քաղաքացիներ են»,- հաղորդում է հեռուստաալիքը։
Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ վիրավորներին տեղափոխել են հիվանդանոցներ։