Հունվարի 1-ին Սիսիանի քաղաքային պանթեոնում պայթյուն է տեղի ունեցել, մի քաղաքացի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սիսիան» բժշկական կենտրոն։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը:
Ոստիկաններն ու քնիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Սյունիքի մարզի բնակիչ 36-ամյա Գրիգոր Ս․-ն է, որը Սիսիանի քաղաքային պանթեոնում նռնակի պայթուցիչի հետ անզգույշ է վարվել: Նռնակը պայթել է, ինչի հետևանքով Գրիգոր Ս․-ն մարմնական վնասվածքներ է ստացել:
Դեպքի առնչությամբ Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։