Հայտնի է դարձել Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհված ևս մեկ հայ ընտանիքի մասին: Գանձասար շաբաթաթերթէը հայտնում է, որ Թուրքիայում՝ Ալեքսանդրետտա (Իսքենդերուն) քաղաքում զոհվել են ընտանիքի երեք անդամներ:
Եկրաշարժի հետևանքով զոհվել է Դշխուն Մեսրոպյանը և իր երկու երեխաները՝ Արմիկ և Մեսրոպ Մեսրոպյանները: Վերջիններս Հալեպի Հայ մարմնակրթական միության (ՀՄՄ)ՀՄՄ-ի սկաուտներ են եղել, իսկ Արմիկը՝ Նոր սերունդ մշակութային միության պարախումբի անդամ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայում և Սիրիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Թուրքիայի հարավ-արևելքում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7,7 մագնիտուդ: Ավերածություններ են գրանցվել նաև Սիրիայի մի քանի շրջաններում, ցնցումներ են զգացվել նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։ Զոհերի ու վիրավորների թիվն անընդհատ փոփոխվում է:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի առնչությամբ՝ հայտնելով, որ Հայաստանը պատրաստ է օգնել։ ՀՀ ՆԳՆ-ից հայտնել էին, որ հայակական փրկարարական ջոկատները մեկնում են Սիրիա և Թուրքիա։ Հայաստանը Սիրիա է ուղարկել ավելի քան 30 տոննա օգնություն: