Թուրքիա-Իրան սահմանային գոտում երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
«ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից տեղական ժամանակով ժամը՝ 20:17-ին, գրանցվել է հյուսիսային լայնության 39.59⁰ և արևելյան երկայնության 44.58⁰ աշխարհագրական կոորդինատներով Թուրքիա-Իրան սահմանային գոտի՝ Երևան քաղաքից 65 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 3.9 մագնիտուդով երկրաշարժ»,- ասված է հայտարարությունում:
Նշվում է, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ: Երկրաշարժը զգացվել է Երևանում 2-3 բալ, Կոտայքի մարզում 2-3 բալ, Արարատի մարզում 3-4 բալ ուժգնությամբ։