Դախստանի մայրաքաղաք Մախաչկալայի բենզալցակայանում բռնկված հրդեհի հետևանքով տուժել է 105 մարդ, որոնցից 30-ը մահացել են, հայտնել է ՌԴ ԱԻՆ-ը։
Գերատեսչության տվյալներով՝ հրդեհ է բռնկվել 600 քմ մակերեսով բենզալցակայանում։
Ռուսաստանի ԱԻՆ-ն այս պահին խոշոր հրդեհի մարման աշխատանքներ է իրականացնում։ Նշվում է, որ հրդեհը տարածվել է նաև հարակից շենքերի և ավտոմեքենաների վրա: