Հունվարի 20-ին՝ ժամը 23։00-ի սահմաններում, ՀՀ ազգային անվտանգության ծառայության դիմաց բախվել են 22-ամյա Ալբերտ Խաչատրյանի վարած BMW մակնիշի և 26-ամյա Էդգար Առաքելյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները, գրում է Shamshyan.com-ը։
Բախման հետևանքով BMW-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել Միքայել Նալբանդյանի արձանի առջև տեղադրված լուսակիրը, երթևեկությունը կարգավորող ցուցանակը և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ բախվելով չշահագործվող հեռախոսախցիկին և երկաթե էլեկտրասյանը։
Վթարի հետևանքով BMW-ի վարորդին տեղափոխել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։