Դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևանի Թավրիզյան փողոցի երկհարկանի տանը տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ. մեկ տուժած հոսպիտալացվել է, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Պայթյունի հետևանքով փլուզվել է տան առաջին հարկի միջսենյակային պատի մոտ 4 քմ հատվածը, վնասվել են երկրորդ հարկի պատշգամբի դուռը և պատուհանի ապակիները։
Գերատեսչությունից տեղեկացնում են, որ հրդեհը մարվել է տեղի ուժերով. հյուրասենյակում այրվել է կենցաղային տեխնիկա: