Մարտի 19-ին Սյունիքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով ընտանիքի 4 անդամ է մահացել, գրում է Shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ ժամը 05։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «06» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «06»-ում հրդեհ է բռնկվել։ ԶԼՄ-ի տեղեկություններով՝ «06»-ի հրդեհը մարելուց հետո ընտանիքի անդամների մոխրացած 4 մարմին է հայտնաբերվել, կա 1 վիրավոր։
ԶԼՄ-ն, հղում անելով իր աղբյուրներին, նշել է, որ «06»-ի վարորդն աշխատում է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Ջերմուկի բաժնում, իսկ մահացածների թվում նրա կինն է, անչափահաս երեխան և ազգականները։ ԶԼՄ-ն հայտնել է, որ դեպքի փաստով Սիսիանի քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել։