Արտանիշում (Գեղարքունիքի մարզ) զինվորական «Կամազ» մակնիշի բեռնատար է վթարի ենթարկվել, գրում է «Հրապարակ»-ը՝ հղում անելով ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանին։ Վթարի հետևանքով երկու զինծառայող վիրավորվել է։
Թերթի տեղեկություններով՝ զինվորները լուրջ վնասվածքներ չեն ստացել։ «Երկու զինծառայող մարմնական թեթև վնասվածք է ստացել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- ՊՆ ներկայացուցչի խոսքերը մեջբերում է հրատարակությունը։
Armenia Today-ին չհաջողվեց կապ հաստատել Հայաստանի պաշտպանության նախարարության հետ՝ տեղեկությունը ճշտելու համար, խմբագրակազմը գերատեսչությանը հարցում է ուղարկել։
Ապրիլի 12-ին ՀՀ ՊՆ-ն հայտնել էր զինծառայողներ տեղափոխող բեռնատարի վթարի հետևանքով 4 զոհի և 20 վիրավորի մասին։ Գերատեսչության տվյալներով՝ վթարի հետևանքով մահացել են Արեգ Արմենի Քերոբյանը, Սլավիկ Վարդանի Վարդանյանը, Դավիթ Համբարձումի Հակոբյանը և Ժոզեֆ Մելքոնի Ազոլյանը։ Քննչական կոմիտեն վթարի հետևանքով զինծառայողների մահվան դեպքի առթիվ նախաձեռնել է քրեական վարույթ։
Մուրմանսկում գնացքների բախման հետևանքով մեկ անձ է մահացել
ՌԴ Մուրմանսկի շրջանի Կանդալակշա թաղամասում բեռնատար և մարդատար գնացքների բախման հետևանքով մեկ մարդ է մահացել, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Վթարի հետևանքով...