Երևանի կենտրոնում տեղի ունեցած վթարի հետևանքով 4 անձ է վիրավորվել, հայտնում է shamshyan.com-ը:
Ըստ կայքի՝ ժամը 21։10-ի սահմաններում Սայաթ Նովա պողոտա-Ալեք Մանուկյան փողոցի խաչմերուկում բախվել են «Mercedes ClS 53» մակնիշի և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 4 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Նշվում է, որ բախման հետևանքով «Mercedes ClS 53»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ կոտրելով ցուցանակը, իսկ «Opel»-ի շարժիչը պոկվել ու շպրտվել է։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։