Գյումրի քաղաքի բնակելի շենքերից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո Փրկարար ծառայությունը երկու երեխայի դի է հայտնաբերել, հայտնել է Հայաստանի ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Հրդեհը տեղի է ունեցել մայիսի 4-ի առավոտյան՝ Սուրեն Մատնիշյան փողոցի տներից մեկում, մեկուսացվել է ժամը 08:36-ին, մարվել՝ 09:25-ին: Հայտնաբերվել են 2021 թվականին ծնված Մ. Մ.-ի և 2019 թվականին ծնված Ն. Գ.-ի մարմինները: