Մայիսի 3-ին Երևանում արձանագրված հեղեղումներից, ջրալցումներից հետո քաղաքապետարանը հայտնել է անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով նոր հեղեղատար համակարգեր կառուցելու մասին։
Քաղաքապետարանից տեղեկացրել են, որ Երևանի Նոր Արեշ թաղամասի 50-րդ փողոցի մոտակայքում տներ ու փողոցներ են հեղեղվել Ողջաբերդ գետի հենապատի փլուզման արդյունքում:
«Դեպքի հանգամանքները դեռևս պարզված չեն: Փրկարարները քաղաքապետարանի տրամադրած հատուկ տեխնիկայի օգնությամբ իրականացնում են ջրանցքի հունի մաքրման աշխատանքներ»,- մանրամասնել է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը տեղեկացրել էր, որ Երևանում տեղատարափ անձրևի հետևանքով մայիսի 3-4-ը տեղի են ունեցել հեղեղումներ, փլուզումներ և ջրալցումներ։