Ոստիկանությունը հայտնաբերել է մայիսի 8-ին Երևանի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու այգում գտնված նորածին երեխայի մորը, հայտնել է ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Երեխային հայտնաբերել է եկեղեցու այգեպանը, որից հետո դեպքի վայր մեկնած ոստիկանները նորածնին տեղափոխել են հիվանդանոց։
Ոստիկանները պարզել են, որ երեխայի մայրը Շիրակի մարզի 2000թ․ ծնված բնակչուհին է։ Նա մայիսի 14-ին հայտնաբերվել և, կազմված փաստաթղթերով, ներկայացվել է քննչական բաժին։