Մայիսի 24-ին Ապարան-Սպիտակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով կա 2 զոհ և 2 վիրավոր, հայտնում է ՀՀ ՆԳՆ-ն՝ ներկայացնելով դեպքի մանրամասները։
Մասնավորապես, բախվել են «Renault» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Կ. Ա., ծնված 1984 թ․) և «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Ղ., ծնված 1974 թ․), ինչի հետևանքով «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդն արգելափակվել է սրահում։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ Մ. Դ.-ն (ծնված 1964 թ․), Ա. Ղ.-ն (ծնված 1989 թ․) և Ս. Ղ.-ն (ծնված 1966 թ․) տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ Ս. Ղ.-ն մահացել է, իսկ Մ․ Դ.-ի և Ա․ Ղ.-ի առողջական վիճակները բժիշկները գնահատել են միջին ծանրության։
Գերատեսչությունից հայտնում են, որ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «VAZ» ակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, հատուկ տեխնիկայի օգնությամբ Ս. Ղ.-ին (ծնված 1974 թ․) դուրս բերել ավտոմեքենայից, պատգարակել և մոտեցրել շտապօգնությանը, ով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ Ս. Ղ.-ն (ծնված 1974 թ․) մահացել է: