Հունիսի 23-ին՝ ժամը 07:30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Աղվերան բնակավայրի «Արարատ ռեզորթ» հյուրանոցային համալիրի անցակետում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով 1 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, գրում է Shamshyan.com-ը։
Վիրավոր քաղաքացուն, որը, լրատվամիջոցի տեղեկություններով, հյուրանոցային համալիրի անվտանգության աշխատակիցն է, տեղափոխել են Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն։
Պայթյունի հետևանքով ապակիներ են կոտրվել, իրապահները պարզում են պայթյունի պատճառը, հավելել է կայքը։