Տավուշի մարզում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ, ՀՀ ՊՆ 2 զինծառայող տեղափոխվել է հիվանդանոց, հայտնում է shamshyan.com-ը։
Կայքի տեղեկություններով՝ ժամը 22:00-ի սահմաններում Այգեձոր բնակավայրում վիճաբանություն է տեղի ունեցել Տավուշի բնակիչներ 21-ամյա Հայկ Գ.-ի և 19-ամյա Ռաֆայել Չ.-ի, 19-ամյա Սուրեն Ճ.-ի միջև, որի ժամանակ էլ Հայկ Գ.-ն իր մոտ եղած դանակով հարվածել է վերջիններիս։ Նրանցից մեկը նստատեղի, իսկ մյուսն էլ կրծքավանդակի մասում ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Նշվում է, որ վիճաբանության պատճառը հանդիսացել է Այգեձոր բնակավայրի կենտրոնական փողոցում ավտոմեքենան արագ վարելը։ Ոստիկանները հայտնաբերել և ձերբակալալել են կասկածյալ Հայկ Գ.-ին։
Դեպքի փաստով Բերդի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։