Երևանի Տիչինայի փողոցում գտնվող բնակելի թաղամասի կիսակառույց շենքի հարկերից մեկում հրդեհ է բռնկվել, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ըստ փրկարար ծառայության՝ ահազանգն ստացվել է ժամը 19։20-ին, մեկուսացվել՝ ժամը 21։36-ին։ Դեպքի վայր են մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, ծառայության կենտրոնի օպերատիվ խմբեր։
Նախնական տվյալներով՝ հրդեհը բռնկվել է բազմաբնակարան կիսակառույց շենքի 8-րդ հարկում՝ ընդգրկելով մոտ 1000 քմ մակերես։