«Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Երանոս» տեղամասի հատվածում կայծակի հետևանքով հրդեհ է բռնկվել, հայտնել է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Ահազանգը ստացվել է հուլիսի 28-ին, հրդեհը մեկուսացվել է ժամը 17։16-ին, մարվել՝ 17։46-ին, նշել է ծառայությունը։
Ըստ հաղորդագրության՝ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի Էկոպարեկային ծառայության 9 աշխատակից, 4 փրկարարական ծառայող և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամից 1 աշխատակից: Ըստ ՆԳՆ տվյալների՝ մասամբ այրվել է 1 գիհի: