Գերմանիայի Լյուդվիգսհաֆեն քաղաքում գտնվող BASF խոշորագույն նավթաքիմիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է Bild-ը։
Պարբերականի տվյալներով՝ տուժել է առնվազն 15 մարդ։
Գործարանն ունի ավելի քան 112 հազար աշխատակից ամբողջ աշխարհում։ 2023 թվականին վաճառքը կազմել է 68,9 միլիարդ եվրո։
Պարբերականը նշում է, որ հուլիսի 29-ին BASF-ի տնօրեն Ուվե Լիբելտն ասել էր, որ «Գերմանիան դարձել է անհրապույր վայր բիզնես անելու համար», և գերմանական ընկերությունները շարունակում են ներդրումներ կատարել տեղական տնտեսության մեջ` «բացառապես հայրենասիրության զգացումից ելնելով»։ 2024 թվականին BASF նավթաքիմիական խոշորագույն կոնցեռնի շահույթը նվազել է ծախսերի զգալի աճի, ինչպես նաև քիմիական արտադրանքի գների նվազման պատճառով։