Smartavia-ն զգուշացրել է Սոչիում իր ինքնաթիռներից մեկի հետ կապված միջադեպի և կոշտ վայրէջքի մասին, հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում անելով ավիափոխադրողի մամուլի ծառայությանը։
Նշվում է, որ Սանկտ Պետերբուրգից թռչող ինքնաթիռը վայրէջք է կատարել Սոչիի օդանավակայանում և, «նախնական տվյալներով, ինքնաթիռի պոչը դիպչել է թռիչքուղուն»։ Ներկայումս օդանավի թռիչքները դադարեցված են։
Նշվում է, որ ինքնաթիռում գտնվել է 189 ուղևոր և անձնակազմի յոթ անդամ։