Սևանա լճի մասնավոր լողափերից մեկի տարածքում փրկարարները հայտնաբերել են 1955թ․ ծնված Է․ Ղ․-ի դին, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ ժամը 18:38-ին ահազանգ է ստացվել, որ լողափերից մեկում քաղաքացին ջրի մեջ չի շարժվում։
«Մինչ ջրափրկարարների կանչի վայր հասնելը՝ քաղաքացին դուրս է բերվել ափ․ տեղում գտնվող շտապօգնության աշխատակիցներն արձանագրել են Է․ Ղ․-ի մահը»,- ասվում է հաղորդագրության մեջ։