Օգոստոսի 26-ին Տավուշի մարզում վթարի են ենթարկվել Mercedes Vito և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով կա երկու զոհ և 7 վիրավոր, հայտնում է Shamshyan.com-ը։
Կայքի հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել ժամը 14։40-ի սահմաններում՝ Երևան-Սևան-Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի 112-րդ կմ-ում։
Վթարի փաստով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի, վիրավորների և վարորդների ինքնությունը։