Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայի գազալցակայաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Դաղստանի դատախազությանը։
Նշվում է, որ պայթյունի հետևանքով տուժել է ութ մարդ, որոնցից հինգը մահացել է, այդ թվում՝ մեկ երեխա։
«Նախնական տվյալներով՝ սեպտեմբերի 27-ին՝ մոտավորապես ժամը 17:30-ին (Մոսկվայի ժամանակով), Մախաչկալայի գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն, որին հաջորդել է հրդեհ»,- ընդգծել են դատախազությունից։
Փլուզվել է գազալցակայանի շենքը, այրվում է մոտ 500 քմ տարածք։ Վնասվել է նաև երկու ավտոմեքենա և մեկ բեռնատար։
Ըստ կայքի՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցման հոդվածով հարուցվել է քրեական գործ։