Աշտարակ-Երևան ավտոճանապարհին մեքենայի վթարի հետևանքով 36-ամյա վարորդը մահացել է, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքի մասին ահազանգն ստացվել է հոկտեմբերի 9-ին՝ ժամը 21:49-ին։ Ըստ գերատեսչության՝ Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին Hyundai մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Գ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ծառերին և հայտնվել դաշտամիջյան հատվածում։
Նշվում է, որ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, հատուկ տեխնիկայի օգնությամբ վարորդի դին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը։