Երևան քաղաքի Աջափնյակ թաղամասում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կա զոհ և տուժած, հայտնում է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Ըստ գերատեսչության՝ բախվել են «Toyota» (վարորդ՝ Վ․ Ս․, ծնված 1966 թ․) և «Mercedes-Benz» (վարորդ՝ Մ․ Ս․, ծնված 1973 թ․) մակնիշների ավտոմեքենաները, որի հետո «Toyota»-ն բախվել է չշահագործվող խանութի պատին։
Դեպքի վայր է մեկնած շտապօգնության բժիշկը տեղում արձանագրել է Վ․ Ս․-ի մահը։ «Mercedes-Benz»-ի վարորդին ցուցաբերել են բուժօգնություն։