Պակիստանի հարավ-արևմուտքում գտնվող Քվետա քաղաքի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 24 մարդ է զոհվել և ավելի քան 40-ը վիրավորվել, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը:
Նախնական վարկածով՝ երկաթուղային կայարանի ներսում մահապարտի կողմից ռումբ է պայթեցվել, երբ Փեշավար ուղևորվող գնացքը պատրաստվում էր մեկնել։
Նշվում է, որ զոհվածների թվում կա 16 զինվոր, վիրավորներից շատերը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Պայթյունի կազմակերպման պատասխանատվությունն ստանձնել է Բելուջների ազատագրական բանակ (BLA) անջատողական զինյալ խմբավորումը։
BLA-ն պայքարում է Բելուջստանի անկախության համար, որը մոտ 15 միլիոն բնակչություն ունեցող նահանգ է և հյուսիսում սահմանակից է Աֆղանստանին և արևմուտքում՝ Իրանին: BLA-ն պայքարում է կառավարության դեմ՝ կապված նահանգի հարուստ գազային և հանքային պաշարների շահագործման հետ: