Նոյեմբերի 10-ին Արմավիրի մարզի ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել, տուժածներ չկան, հայտնել են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Գերատեսչությունն ահազանգն ստացել է ժամը 22:08-ին, որից հետո դեպքի վայր է մեկնել ՆԳՆ հրշեջ-փրկարարական ջոկատի 6 մարտական հաշվարկ։
ՆԳՆ-ից տեղեկացրել են, որ հայտարարվել է հրդեհի բարդության «թիվ 2 կանչ»։
«Հրդեհը բռնկվել է ռեստորանի տաղավարներում։ Այն մեկուսացրել են ժամը 22։44-ին, մարել՝ 23։42-ին։ Այրվել է 7 տաղավար (մոտ 250 քմ)»,- տեղեկացրել են ՆԳՆ-ից։