Թուրքիայի Մալաթիայի շրջանում 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը (AFAD)։
Նշվում է, որ երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 20։20-ին, 10 կմ խորության վրա։
Նոյեմբերի 8-ին Թուրքիայի արևելքում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել։