ՌԴ Մուրմանսկի շրջանի Կանդալակշա թաղամասում բեռնատար և մարդատար գնացքների բախման հետևանքով մեկ մարդ է մահացել, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Վթարի հետևանքով տուժել է 11 անձ, որոնցից 5-ի վիճակը գնահատվում է ծանր, 6 անձ, այդ թվում՝ մեկ դեռահաս, միջին ծանրության վնասվածքներ են ստացել։
Ռուսական երկաթուղիների տվյալներով՝ վթարի պահին գնացքում 326 ուղևոր է գտնվել։