Գեղարքունիքի Շողակաթ գյուղից 5 կմ հյուսիս-արևելք տեղի է ունեցել 3,2 մագնիտուդով երկրաշարժ, հայտնել է Փրկարար ծառայությունը։
Ըստ գերատեսչության՝ այն տեղի է ունեցել դեկտեմբերի 31-ին՝ տեղական ժամանակով ժամը 00:50-ին՝ ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40․54⁰ և արևելյան երկայնության 45.29⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան։
Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում և Շողակաթ, Աղբերք, Արտանիշ, Վահան գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ, հայտնել է ՓԾ-ն։