Երևանի շենքերից մեկում վերելակի ընկնելու հետևանքով մեկ անձ է տուժել, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ըստ գերատեսչության՝ պատահարի մասին ահազանգը ստացվել է ժամը 17:58-ին։
Նշվում է, որ Շահումյան 4-րդ փողոցի կիսակառույց շինության բեռնատար վերելակը մոտ 3 մ բարձրությունից պոկվել և ընկել է, քաղաքացի Է․ Կ․-ն (ծնված 1978 թ․) գտնվել է վերելակի վրա։ Նա հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։