Արմավիրի մարզի գյուղերից մեկում մայրը խեղդել է նորածին երեխային և նետել պետքարանը, հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։
Ըստ գերատեսչության՝ դեպքի մասին ահազանգը ստացվել է դեկտեմբերի 30-ին Արմավիրի բժշկական կենտրոնից, որտեղ բուժօգնության համար դիմել էր 26-ամյա կինը։
«Դեկտեմբերի 27-ին կինը, 35 շաբաթական հղիությունը ընդհատելու համար, խմել է 4 դեղահաբ, իսկ հաջորդ օրը ծննդաբերել է աղջիկ երեխայի, որին ջինսե տաբատով փաթաթել, խեղդամահ է արել և նետել իրենց տան բակում գտնվող պետքարանը»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Ոստիկանությունից մանրամասնել են, որ հունվարի 3-ին կինը հրավիրվել է ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղ խոստովանել է արարքը։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն։