Կալիֆորնիայի Լոս Անջելես շրջանի անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 5-ի, ABC-ի տեղական մասնաճյուղին հայտնել է Լոս Անջելեսի շրջանի շերիֆ Ռոբերտ Լունան։
Ըստ Կալիֆորնիայի հրշեջ ծառայության տվյալների՝ շրջանի հրդեհների ընդհանուր մակերեսը հասել է գրեթե 11 հազար հեկտարի։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կալիֆորնիայում խոշոր բնական աղետ է հայտարարել։
Հրդեհը ոչնչացրել է ավելի քան 1 000 շենք։ Թաղամասում էլեկտրաէներգիայի ավելի քան 175 հազար սպառող մնացել է առանց հոսանքի։
Տեղական իշխանությունները օգնություն են խնդրել հարևան շրջանների հրշեջներից, և Վաշինգտոնից, Նևադայից և Օրեգոնից շտապ օգնության անձնակազմ են ուղարկվել նաև տարածաշրջան: Սակայն հրդեհը դեռ չի հաջողվել մարել, նշված է լրատվականում։