«Դիմադրություն» շարժման մասնակիցները վաղ առավոտից անհնազանդության ակցիաներ, ավտոերթեր են իրականացնում մայրաքաղաքի փողոցներում։
Ըստ որոշ տեղեկությունների՝ Երևանի մետրոպոլիտենը լի է ցուցարար ակտիվիստներով։
Հիշեցնենք, որ երեկ «Դիմադրություն» շարժման առաջնորդ Իշխան Սաղաթելյանը կոչ է արել ավտոերթի մասնակիցներին երթևեկել առավելագույնը 15 կմ/ժ արագությամբ։
Հիշեցնենք, որ «Դիմադրություն» շարժումն արդեն մի քանի շաբաթ է, ինչ անհնազանդության ակցիաներ է իրականացնում, որոնց ընթացքում փակվում են փողոցներ, իրականացվում են երթեր, հանրահավաքներ, ավտոերթեր դեպի մարզեր։