Երևանի ընդհանուր իրավասության դատարանը կալանքի տակ է թողել ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եղբորորդուն՝ ՊԵԿ նախկին աշխատակից Կարեն Խաչատրյանին։
Դատավորը մերժել է Խաչատրյանի փաստաբանների միջնորդությունը՝ իրենց պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։
Կարեն Խաչատրյանը պաշտոնեական դիրքի վատնման և չարաշահման դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով որպես մեղադրյալ է անցնում։