«Մանկան տուն» ՊՈԱԿ-ի երկու աշխատակցուհիներ ձերբակալվել են՝ սաներին Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու կասկածանքով. հայտնում է ՔԿ մամուլի ծառայությունը։
Ըստ աղբյուրի` ոստիկանության հետ համատեղ իրականացված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է մանկատան սաների նկատմամբ ծեծի և դաժան վերաբերմունքի ենթադրյալ դեպք:
Փաստի առթիվ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժնում 2020թ. սեպտեմբերի 18-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով, որը նույն օրն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ:
ՊՈԱԿ-ի երկու աշխատակցուհիներ ձերբակալվել են՝ սաներին Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու կասկածանքով, և հարցաքննվել դեպքի շուրջ:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է: