Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Քիչ առաջ մամուլից տեղեկացա, որ ազգային անվտանգության հարցերով թիվ 1 պատասխանատու կառույց ԱԱԾ-ն մերժել է քրեական գործ հարուցել Փաշինյան Նիկոլի օգնական Աննա Վարդապետյանի կողմից արդարադատության իրականացմանը միջամտելու գործով…
Ցավում եմ, որ ընտրեցիք ձեր կոչմանն ու երդմանը հակառակ դիրքորոշում. գնացինք առաջ»:
Հիշեցնենք, որ մարտի 10-ին 168.am-ը հրապարակել էր տեսանյութ այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի` իրավական գծով խորհրդական Աննա Վարդապետյանը միջամտում է գործարար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու` Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործերի նախաքննությանը՝ ուղղումներ կատարելով գործերի նյութերի մեջ։