Փաստաբան Լուսինե Սահակյանը գրել է.
Վերաքննիչ դատարանի համակարգչի «առգրավումը» տվեց սպասելի արդյունքը. Մանվել Փարամազյանի կալանավորման դեմ բողոքը «պատահաբար» մակագրվել է վաղուց դատավորի երդման մասին մոռացած, օրվա իշխանություններին երդում տված Արմեն Դանիելյանին։
Փաստորեն որոշում է կայացվել զրկել Մանվել Փարամազյանին իր կալանավորման օրինականության ու հիմնավորվածության հարցը ԴԱՏԱՐԱՆԻ առջև բարձրացնելու իրավունքից։
Քանի իշխանափախություն էլ տեղի ունենա Հայաստանում, ապագա չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ արմենդանիելյաններին դատավորի աթոռին նստած թողնող և նրան օգտագործող իշխանություն կա։