Օգոստոսի 12-ին կայացած նիստում ՀՀ կառավարությունը հաստատեց Անկախ պետությունների համագործակցության գերագույն դատարանների նախագահների խորհրդի ստեղծման միջկառավարական համաձայնագրի ստորագրումը:
Ինչպես նշվում է որոշման նախագծի հիմնավորման մեջ, համաձայնագիրը նպատակ ունի դատական համակարգում իրավական համագործակցության հետագա ամրապնդման և կողմերի դատական իշխանությունների միջև փոխգործակցության մեխանիզմների ընդլայնման:
Համաձայնագրի նախագիծը համապատասխանում է ԱՊՀ կանոնադրությամբ ամրագրված նպատակներին, խնդիրներին և սկզբունքներին: Դրա իրականացումը կապահովի ԱՊՀ անդամ երկրների բարձրագույն դատարանների համագործակցության արդյունավետությունը:
Այս որոշման իրականացումը կբարձրացնի քաղաքացիական, վարչական և քրեական դատավարությունների արդիականացման վերաբերյալ ԱՊՀ անդամ երկրների միջև փորձի փոխանակման արդյունավետությունը, կնպաստի արդարադատության ոլորտում համագործակցության ամրապնդմանը: