Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը հինգշաբթի օրը Վլադիվոստոկում աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ: Ինչպես հաղորդել է Ռուսաստանի դատախազության մարմնի մամուլի ծառայությունը, երկու երկրների վերահսկիչ գերատեսչությունների ղեկավարները քննարկել են իրավական աջակցության և միջազգային համագործակցության մասին արդիական հարցեր:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել այս տարվա սկզբին կնքված Հուշագրի և ծրագրի իրականացման հետագա քայլերի վերաբերյալ, որոնք նախատեսում են համագործակցության առաջնահերթ ոլորտներ, այդ թվում՝ ռուսաստանյան պատվիրակության այցը Երևան՝ քննարկելու թվային ֆինանսական ակտիվների անօրինական անդրսահմանային տեղաշարժի դեմ պայքարի խնդիրները, կիբերհանցագործությունները և կոռուպցիան:
Իգոր Կրասնովը Արթուր Դավթյանին հրավիրել է Մոսկվա`2022 թվականի հունվարին Ռուսաստանի դատախազության 300-ամյակը նշելու: Վաղը՝ սեպտեմբերի 3-ին, Ռուսաստանի և Հայաստանի դատախազությունների ղեկավարները Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում համատեղ կմասնակցեն «Ազգային իրավազորությունը և վստահությունը միջազգային հարաբերություններում՝ որպես ներդրումների ներգրավման երաշխավոր» նիստին: