Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին ծեծի ենթարկելու դրվագով քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (ծեծ կամ այլ բռնի գործողություններ): Հանցանքը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով կամ կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով: Այս մասին Armenia Today-ին հայտնեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
ԱԺ-ում օգոստոսի 25-ին տեղի ունեցած մյուս դեպքերի վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին:
Հիշեցնենք, «Կառավարության 2021-2026թթ․ ծրագրի» քննարկումը խորհրդարանում ուղեկցվել էր ծեծկռտուքով՝ ընդդիմության ու իշխանության ներկայացուցիչների փոխադարձ վիրավորանքներով, միմյանց վրա շիշ նետելով: