ՄԱԿ-ի Միջազգային դատարանը հոկտեմբերի 14-19-ը լսումներ կանցկացնի Ադրբեջանի և Հայաստանի միջև ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի խախտման վերաբերյալ:
«Միջազգային դատարանը ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի կիրառման գործով բաց լսումներ կանցկացնի հոկտեմբերի 14-15-ին (Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի) և հոկտեմբերի 18-19-ին (Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի), նշվում է Դատարանի մամուլի հաղորդագրության մեջ։
«Պանդեմիայի հետ կապված նիստերն անցկացվելու են հիբրիդային ձևաչափով. որոշ դատավորներ լսումներին կմասնակցեն անձամբ, մյուսները կմիանան տեսակապով։ Կողմերի ներկայացուցիչները նույնպես կարող են մասնակցել լսումներին՝ անձամ կամ տեսակապով», – նշում է Դատարանը։