«Նյարդերի գերլարում է անհրաժեշտ, որպեսզի չտրվեմ էմոցիաներին ու հանցագործ չդառնամ, քանի որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում աշխատող մարդ կա, որ ինձ դրդում է ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածով նախատեսված արարք (ծանր վիրավորանք հասցնելը) կատարեմ:
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Միհրան Պողոսյանը:
Նա, մասնավորապես, հայտնել է, որ Աշոտ (Երկաթ) Մինասյանին կալանավորելու մասին որոշումը 16 օր է՝ չի տրամադրվում պաշտպանության կողմին:
Պաշտպանը հիշեցրել է, որ ՀՀ ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ կալանավորվածներին պահելու վայրերում անձին պահելու հիմքը Քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան կայացված դատարանի որոշումն է` կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին: