Քիչ առաջ ՀՀ դատավորների միությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ դատախազությունն ու ԱԱԾ-ն քրեական հետապնդում իրականացնելու և անձեռնմխելիությունից զրկելով զուգորդված քրեական հետապնդում իրականացնելու գործընթաց են սկսել։ Այս մասին տեղեականում ենք փաստաբան Էրիկ Ալեքսանյանի Facebook-յան էջից։
«Բորիս Բախշիյանն այն դատավորն է, որը քննում է Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի, Աշոտ Միանսյանի և Գորիսի փողքաղաքապետեր՝ Մենուա Հովսեփյանի և Իրինա Յոլյանի քրեական գործերը»,- հայտնում է Ալեքսանյանը։
Ըստ նրա՝ ակնհայտ է, որ դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ այս գործընթացը փաստացի սկսվեց միայն այն բանից հետո, երբ վերջինս գրավի դիմաց ազատ արձակեց Մանվել Փարամազյանին, Մենուա Հովսեփյանին և Աշոտ Մինասյանին։
«Հետևաբար պարզորոշ է, որ նման պարագայում նրա նկատմամբ իրականացվող այդ գործընթացը չի կարող տեղավորվել իրավական ողջամտության մեջ և լինել իրավաչափ։
ՀՀ ԱԱԾ-ն և ՀՀ դատախազությունն իրենց նման գործելաոճով պարզապես նսեմացնում են Դատական իշխանությունը և առհասարակ քանդում են ողջ դատաիրավական համակարգը»,- հայտարարում է փաստաբանը։
Հիշեցնենք՝ հունվարի 26-ին Բորիս Բախշիյանի որոշմամբ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանն ազատ արձակվեց կալանքից։