ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը, որը ևս մասնակցում է ի պաշտպանություն Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի ակցիային, պատասխանել է Armenia Today-ի թղթակցի հարցերին։
Նա անդրադարձել է դատական համակարգի նկատմամբ իրականացվող գործողություններին, ինչպես նաև ՏԻՄ ղեկավարների նկատմամբ քրեական հետապնդումներին։
«Ինչ վերաբերում է դատական համակարգին, ապա կալանավորելով դատավոր Բորիս Բախշիյանին` իշխող ուժը խփեց ՀՀ-ում արդարություն կոչվող «դագաղի» վերջին մեխը։ Բացի այդ, դատական համակարգն այսօր որդեգրել է մի փոքր այլ քաղաքականություն․ մարդկանց կալանքի տակ պահելու որևէ հիմք չունենալով՝ այսօր արհեստկան կերպով ձգձգում են դատական գործընթացները, որին աջակցում է նաև մեղադրող կողմը»,- ասաց նա։
Վահե Հակոբյանը նշել է, որ արդեն վաղուց թիրախում միայն Սյունիքի ՏԻՄ ղեկավարները չեն․ «ՏԻՄ ընտրություններում հաղթած ցանկացած ՏԻՄ ղեկավարի նկատմամբ միանգամից քրեական գործ է հարուցվում, ու մարդկանց կալանավորում են ամենաթողության սկզբունքով։ Եվ այս ֆոնին ծայրահեղ զարմանալի է միջազգային կառույցների շարունակական լռությունը»։
Մանրամասները՝ տեսանյութում։