Վարդենիսի դիրքերում վերջին 3 տարվա ընթացքում եղել եմ հազարավոր մարդկանց կողքին, ունեմ նկարներ շատերի հետ։ Այս մասին այսօր Վարդենիսի համայնքապետի ընտրության համար գումարվող ավագանու նիստից հետո հայտարարեց Վարդենիսի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արամ Մելքոնյանը՝ անդրադառնալով պետական դավաճանության մեջ մեղադրվող անձի հետ լուսանկար ունենալու մասին լուրին։
«Կան իրավապահ մարմիններ, որ այդ հարցով զբաղվում են։ Ես շատ անձանց հետ եմ եղել, հարգում եմ բոլոր զինվորական համազգեստ կրողներին»,- նշեց Մելքոնյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։