Գլխավոր դատախազի խոսքով` տարվա ընթացքում քննվել է պատերազմական հանցագործությունների վերաբերյալ 2150 քրեական գործ: Այս մասին ԱԺ-ում հայտնել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ ներկայացնելով Հայաստանի գլխավոր դատախազության 2021 թվականի գործունեության մասին հաղորդումը։
Նրա խոսքով՝ քրեական գործերի նախաքննությունների ընթացքում պարզվել է, որ ԶՈՒ բազմաթիվ ներկայացուցիչներ, սպաներ և բարձրաստիճան սպաներ մարտական ծառայության պարտականությունները պատշաճ չեն կատարել:
Քրեական հետապնդում է իրականացվել 800 անձի վերաբերյալ, 55 անձ արդեն իսկ այդ քրեական գործերով դատի է տրվել։