ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, «Ալրաղացի Լյովիկ» մականունով հայտնի Լևոն Սարգսյանը դատապարտվեց 9 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով Մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա 14 տարի առաջ կատարված ավազակային հարձակումը պատվիրելու և կազմակերպելու համար:
Նրա փեսան՝ Սուրեն Ղազարյանը, դատապարտվեց 8 տարվա ազատազրկման, հաշվակցելով կալանքի տակ գտնվելու ժամկետը՝ վերջնական պատիժ նշանակվեց 7 տարի 11 ամիս 26 օր ժամկետով ազատազրկումը։
Հիշեցնենք՝ մեղադրող դատախազ Վաչե Ղազարյանը միջնորդել էր Լևոն Սարգսյանին դատապարտել 11, Սուրեն Ղազարյանին՝ 10 տարվա ազատազրկման: