Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը կալանավորվել է։ Այս մասին իր Facebook-յան էջում գրել է փաստաբան Երեմ Սարգսյանը։
Օգոստոսի 30-ին մամուլում լուրեր տարածվեցին, որ Արցախից Հայաստան ճանապարհին եղել է Արցախի պաշտպանության նախկին նախարար, ՊԲ նախկին հրամանատար, Արցախի Հանրապետության նախագահի ներկայիս գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանը։
Ավելի ուշ Քննչական կոմիտեն հայտնեց, որ Արզումանյանը ձերբակալվել է։ Նշվում էր նաև, որ նրան մեղադրանք է առաջադրվել Շուշիի և հարակից տարածքների պաշտպանությունը կազմակերպելիս ծառայողական պարտականություններին անփույթ վերաբերվելու համար, «որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝ հակառակորդի զինված ուժերն ամբողջությամբ վերահսկել են Շուշի քաղաքը և նրա շրջակայքը, և մեր ստորաբաժանումները կորուստներ են կրել»։
Ավելի ուշ Մ․ Արզումանյանն ազատ էր արձակվել։